ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է առաջիկայում միանալ «Սպորտինգ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է պորտուգալական Cuatro-ն: Ըստ պարբերականի, Ռոնալդուն պատրաստ է հրաժարվել 30 միլիոն տարեկան աշխատավարձից՝ նորից Պորտուգալիայում հանդես գալու համար:
Ավելի վաղ լուրեր կային, որ Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ներկայիս ակումբից, եթե թիմը մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի: Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», կարող է նորից հանդես գալ Պրեմիեր լիգայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է բացահայտ հետաքրքրվել Ռոնալդուի տրանսֆերով:
36-ամյաՌոնալդուն «Ոսկեգնդակ»-ի 5-ակիդափնեկիրէ, 5անգամհաղթելէՉեմպիոններիլիգայում,բազմաթիվայլպարգևներիէարժանացել: «Յուվենտուս»-ի կազմումհանդեսէգալիս 2018թվականից: