Մարզպետը վստահեցնում է, որ վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների  համար 

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետը կղեկավարի Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային շտաբը: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը` տեղեկացելով որ իբրև մարզային շտաբի ղեկավար այս պահին հստակ պարտականություն ունի՝ Շիրակի մարզում կազմակերպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունն ընտրություններին: «Եվ հետևելու եմ, որպեսզի ընտրության նախընտրական շրջանում չլինեն այնպիսի քայլեր ու պրոցեսներ, որոնք կվնասեն ընտրությունների ռեյտինգը: Նաև որպես Շիրակի մարզպետ արդեն հետընտրական պրոցեսներում պահպանելու եմ այն ստեղծված լավ մթնոլորտը, որը կլինի նախընտրական պրոցեսների ժամանակ»,- ասաց մարզպետը:

Քարոզարշավի ընթացքում Հովհաննես Հարությունյանը կլինի արձակուրդում՝ անկախ կուսկացության ընտրական ցուցակում լինել-չլինելուց: «Ցուցակում իմ ընդգրկվել-չընդգրկվելու մասին էլ շուտ է խոսելը: ՔՊ վարչության որոշումը լինելուց հետո նոր պարզ կլինի, թե ովքեր և ինչ դիրքերում կլինեն ցուցակում: Որևէ մեկն այս պահին չի կարող ասել իր ներկա լինելու մասին»,- նշեց մարզպետը: Շիրակի մարզպետը նաև վստահեցնում է, որ իր կողմից վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների համար. «Վարչական ռեսուրսի օգտագործումը բացառելու եմ: «Ավանդական» ընտրությունները մնացել են պատմության մեջ, և, եթե կան ուժեր, որոնք նման մտավախություն ունեն, ապա դա ասում են իրենց փորձից: Մենք բացառում ենք դա: Մենք, ի վերջո, որպես քաղաքացիներ պետք է հասկանանք, որ պետք է ընտրենք այնպիսի քաղաքական ուժի, որն ունի հստակ տեսլական, իսկ գրված ծրագրերն այնպիսին են, որոնց կհավատանք, որովհետև մեծ-մեծ խոսելն այլ բան է, աշխատանք կատարելը, և այդ աշխատանքով համակարգային փոփոխություններին հիմք դնելը այլ»,-նշեց մարզպետը՝ հավելելով. «Ամենամեծ մտավախությունս այն է, որ մարդիկ կարող են չգնահատել իրենց ձայնը: Ես պետք է նշեմ մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման մասին իմ հույսը, որ մենք որպես քաղաքացի չպետք է լինենք նպատակի ճանապարհին գործիք, այս հարցը որպես պատվի նշան լինի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ նման փաստեր ունենալու դեպքում թող իրավապահ մարմինները արձագանքեն օրենքի ողջ խստությամբ»:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարար

Ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան կար․ ԱԳ նախարարը արտահանման դիվերսիֆիկացիայի մասին

Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքի բացահայտման մասին․ կան ձերբակալվածներ

Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը