Հարոյանը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն
1 րոպեի ընթերցում
![Հարոյանը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1052096.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Հարոյանը կարող է տեղափոխվել Լա լիգա և համալրել «Կադիս»-ի շարքերը: Բացի «Կադիս»-ից մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են հայ պաշտպանի ծառայություններով:
Վարազդատ Հարոյանը ձմռանն է միացել ղազախական «Աստանա»-ին` հեռանալով ռուսաստանյան «Տոբոլ»-ից: Հայ պաշտպանը Ղազախստանի այս առաջնությունում մասնակցել է 8 խաղի և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: