Սպորտ

«Նոա»-ն հաղթեց «Շիրակ»-ին խոշոր հաշվով

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն հաղթեց «Շիրակ»-ին խոշոր հաշվով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող գավաթակիրը առաջին խաղակեսում երեք անպատասխան գնդակ ուղարկեց գյումրեցիների դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բենիկ Հովհաննիսյանը:

Այս հաղթանակից հետո «Նոա»-ն 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտ»-ը 20 խաղից հետո ունի 37 միավոր:

23-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Ուրարտու»-«Վան», «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում