Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու համար Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ռուսական երկու մեծ հեռուստաընկերություն՝ НТВ և «Россия-1»: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ НТВ հեռուստաալիքով Հայաստանի մասին պատմող հաղորդումը, ամենայն հավանականությամբ, կհեռարձակվի մայիսի 15-ին: Մայիսի վերջին էլ «Россия-1»-ով կհեռարձակվի երկու հաղորդում՝ նվիրված Հայաստանին:

«Դրանից բացի, նախատեսում ենք ռուս բլոգերների ու լրագրողների այց Հայաստան: Նրանց համար արդեն այցելության օրակարգն է կազմվում, որպեսզի ավելի հետաքրքրիր ներկայացնենք մեր երկիրը»,-ասաց Գայանե Այվազյանը:

Հայաստանի զբոսաշրջային իմիջը բարձրացնելու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն կարևորում է նաև միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը: Մայիսի 16-19-ը Դուբայում կայանալիք միջազգային զբոսաշրջային ցուցահանեսին Հայաստանը ևս ներկայացված կլինի:

«Դա շատ լավ հնարավորություն է այս ուղղությամբ ևս առավել ակտիվ համագործակցություն ծավալելու համար: Միջին արևելքի շուկաները հետաքրքիր են մեզ համար և մեծ պոտենցիալ ունեն: Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանը ներկայացնելիս հաշվի ենք առնում տվյալ շուկայի առանձնահատկությունը: Դրանից ելնելով էլ՝ փորձում ենք դիրքավորվել, հանդես գալ նոր առաջարկներով: Ամեն դեպքում, այն հիմնական պրոդուկտները, որոնք մենք ներկայացրել ենք այլ շուկաներին հետաքրքիր կլինեն նաև Դուբայում: Խոսքը գաստրո, արկածային, մշակութային տուրիզմի մասին է»,-հավելեց նա:

Հայերեն English Русский

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ