ՌԴ արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խումբը պահանջված է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է պահանջված մնալ՝ առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծման շուրջ համագործակցության և կողմերի միջև վստահության ստեղծման միջոցառումներն առաջ մղելու գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախում իրավիճակի կարգավորմանը:

«Իրավիճակի հետագա կարգավորման բանալին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անցած տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռքբերված պայմանավորվածություններին ամբողջ ծավալով հետևելն է: Այդ պայմանավորվածություններն ապահովում են ինչպես ռազմագործողությունների դադարի պահպանմանը նպաստող բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, այնպես էլ նպատակաուղղված են ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որոնք երկար տարիներ հնարավորություն չեն ընձեռել՝ բացահայտելու աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող այս տարածաշրջանի շատ լուրջ տրանզիտային ու տնտեսական ներուժը»,-մասնավորապես ասաց Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման գործում կարևոր ներդրում ունի նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը: Փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված խումբն արդյունավետ է աշխատում, և Լավրովի համոզմամբ՝ մոտ ապագայում առաջին արդյունքները տեսանելի կլինեն:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի համոզմամբ՝ խումբը զբաղվում է տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների հստակեցմամբ: Ըստ Լավրովի՝ ենթակառուցվածքների ապաշրջափակումը Անդրկովկասյան պետություններին իրենց հարևանների հետ միասին հնարավորություն կընձեռի միանալու տրանսպորտային փոխադրումների միասնական տարածքի:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ