Բավականին լարված հանդիպում ստացվեց. Բիչախչյան 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Ալաշկերտ»-ի դեմ հանդիպումը որակում է լարված:

«Բավականին լարված հանդիպում ստացվեց: Պարզ է, որ առաջնության վերջնամասում այսպես պետք է լիներ: Սեփական հարկի տակ էինք, և ցանկալի էր, որ կարողանայինք հաղթել: Մեր խաղում բացակայում էր միայն գոլը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիչախչյանի խոսքերը փոխանցում է առաջնության մամուլի ծառայությունը:

Մասնագետի խոսքով` ակումբը փորձելու է խաղային տեղափոխությունների շնորհիվ ապահովել թիմի թարմությունը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության23-րդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Ալաշկերտ» խաղով: Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ խաղակեսը: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Այս տուրից հետո «Ալաշկերտ»-ը37 միավորով առաջատարն է, երկրորդ տեղում ընթացող «Արարատ»-ն ունի 36 միավոր:

Հայերեն Русский

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով