Սպորտ

Հայաստանում մեկնարկում է ՖԻՖԱ Երազանքի Լիգա ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկում է ՖԻՖԱ Երազանքի Լիգա ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկում է ՖԻՖԱ-ի Երազանքի լիգա ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի 11 մարզից 56 թիմ, որտեղ ընդգրկված կլինեն 10-12 տարեկան աղջիկները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանն առաջին երկրներից է, որ ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մայիսին։ Տասը շաբաթ շարունակ ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում աղջիկների թիմերը կմրցեն միմյանց դեմ, որից հետո հանրապետական եզրափակիչ փուլը կկայանա Երևանում։

ՖԻՖԱ Երազանքի լիգան նպաստում է Հայաստանում ֆուտբոլով զբաղվող աղջիկների թվի մեծացմանը, մարզաձևում նրանց մասնակցության կայուն աճին՝ կանոնավոր կերպով խաղալու հնարավորություններ կազմակերպելով։

Ծրագիրը Հայաստանի համար կապահովի եզակի հնարավորություն՝ կանանց ֆուտբոլում մասնակցությունը մասսայական մակարդակում խրախուսելու համար։ Երեխաները ցանկանում են շփվել, զվարճանալ իրենց պես մտածող երեխաների հետ, զարգացնել իրենց ֆուտբոլային ունակությունները, լինել նպատակասլաց և խիզախ, ինչպես նաև սկսել կայացնել իրենց սեփական որոշումները։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում