Տարածաշրջանային

Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի իր էջում օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունմանը, ապա, մի քանի րոպե անց, հեռացրել գրառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հունական Greek City Times կայքէջը՝ հրապարակելով Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի գրառման սքրինշոթը:

«Մենք մերժում և չենք ճանաչում Լատվիայի խորհրդարանի որոշումը ցեղասպանության մասին», - գրված էր Թուրքիայի ՊՆ թվիթերի էջում:

Greek City Times-ը նշում է, որ սա, թերևս, առաջին դեպքերից մեկն է, երբ Անկարան օգտագործում էր «ցեղասպանություն» եզրույթը, ինչից սովորաբար խուսափում է, և հատկապես անսովոր է, քանի որ այն օգտագործել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Լատվիան պաշտոնապեսճանաչել և դատապարտել էՀայոց ցեղասպանությունը: Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտնել է, որ կողմ են արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում