«Շիրակ»-ը խուսափեց պարտությունից «Ուրարտու»-ի դեմ խաղում
1 րոպեի ընթերցում
![«Շիրակ»-ը խուսափեց պարտությունից «Ուրարտու»-ի դեմ խաղում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051632.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Շիրակ»-ը Գյումրիում ընդունեց «Ուրարտու»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Ուրարտու»-ն առաջին բացեց հանդիպման հաշիվը: 26-րդ րոպեին աչքի ընկավ Մուտումոսին: «Շիրակ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից: 82-րդ րոպեին գյումրեցիներին պարտությունից փրկեց Ավոն: «Շիրակ»-«Ուրարտու»` 1:1:
Այս տուրից հետո «Շիրակ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում վերջինն է, իսկ «Ուրարտու»-ն` 5-րդն է: