Մոուրինյոն կգլխավորի «Ռոմա»-ն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պորտուգալացի մասնագետը «Ռոմա»-ն կգլխավորի մրցաշրջանի ավարտին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից: Ֆոնսեկան «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվականի հունիսին և ուներ 2+1 ձևաչափով պայմանագիր:

Ապրիլի 19-ին պարզ էր դարձել, որ Անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր մեկուկես տարի առաջ: Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Մոուրինյոն ֆուտբոլային կարիերան սկսել է որպես խաղացող, սակայն, լուրջ հաջողություններ չունենալով, շարունակել որպես մարզիչ։ 1990-ականների սկզբին, որպես մարզչի օգնական հաջող աշխատելուց հետո, նա դարձել է Բոբի Ռոբսոնի թարգմանիչը, նրա հետ նա՝ աշխատել պորտուգալական «Սպորտինգ դե Պորտուգալ» և «Պորտու» ակումբներում մինչև իսպանական «Բարսելոնա» տեղափոխվելը։ Նա Կատալոնիայում է մնացել նաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատել հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ։

Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև «Պորտու»-ում, «Չելսի»-ում, «Ինտեր»-ում, «Ռեալ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

Հայերեն English Français Русский

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով