Հասարակական, արտադրական շենքերը պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց. նոր նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումից հետո 3 տարվա ընթացքում կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է վերակառուցվեն՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը:

Փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է հաշմանդամության 3 խմբերի փոխարեն սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորը աստիճաններ:

Փոխնախարարի խոսքով՝ փաթեթի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում հնարավորինս ճիշտ ներառվելուն, խտրականության բոլոր ձևերի, դրսևորումների բացառմանը, համայնքահեն, հասանելի, ըստ կարիքի ծառայության մատուցմանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարությունը ևս մեկ առաջարկ է արել: «Առաջարկվում է նաև սահմանել, որ կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում վերակառուցվում են՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը»,- ասաց Ստեփանյանը:

Բնակավայրերի նախագծման, կառուցապատման, բնակելի հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման շինարարությունում և վերակառուցման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մատչելիության նորմերը չպահպանելը կհանգեցնի տուգանքի նշանակման՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 250-350-պատիկի չափով, իսկ արձանագրված խախտումը մեկ տարվա ընթացքում չվերացնելու դեպքում՝ 500-800-պատիկի չափով տուգանքի նշանակում:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ