Աշխարհ

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

2 րոպեի ընթերցում

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

Բելգիայի արևելքում գտնվող «Հայ Ֆենս» բնական արգելոցում մեկ շաբաթ շարունակ մոլեգնող անտառային խոշոր հրդեհը տեղայնացվել է։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ կրակը վերահսկողության տակ է և այլևս չի տարածվի, եթե եղանակային պայմաններում կտրուկ փոփոխություն տեղի չունենան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Հանգստյան օրերին հրդեհի տարածքը գերազանցել էր 3000 հեկտարը՝ կրակի բաժին դարձնելով տորֆավայրերի, սոճու անտառների և արշավային արահետների ընդարձակ հատվածներ։ Հրշեջներին հաջողվեց հընթացս վերահսկողության տակ առնել բազմաթիվ նոր օջախներ՝ աշխատելով ուժեղ և պոռթկուն քամիների պայմաններում, որոնք բարձր ջերմաստիճանի հետ համակցվելով՝ փոքր պտտահողմ էին առաջացրել արգելոցի տարածքից դուրս։

Բելգիացիներին օգնելու նպատակով Գերմանիայից, Նորվեգիայից և Շվեդիայից ուղարկվեցին հրդեհաշիջման յոթ ինքնաթիռներ։ Այժմ նաև անօդաչու թռչող սարքերը կհետևեն հրդեհի հնարավոր նոր օջախներին։

Բելգիայի իշխանությունները զգուշացրել են, որ նույնիսկ բաց կրակը մարելուց հետո դեռ մի քանի շաբաթ կպահանջվի՝ հողի և բուսականության այրված ու չորացած հատվածները հիմնովին ջրով հագեցնելու համար։

Նշված տարածքում 350 հրշեջ և այլ ծառայությունների աշխատակիցներ շարունակում են իրենց աշխատանքը։ Հրշեջ խմբերին օգնելու նպատակով կամավորագրվել են տեղի բազմաթիվ բնակիչներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում