Աշխարհ

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

1 րոպեի ընթերցում

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) և մի քանի տարածաշրջանային ֆուտբոլային ֆեդերացիաներ քննարկում են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին անվստահության քվե հայտնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

ՈՒԵՖԱ-ն Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ), ինչպես նաև Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԱՖԿ) հետ միասին քննարկում է վերոհիշյալ քայլը՝ միջազգային մրցաշարերի մասնակի մասնավորեցման ծրագրի շուրջ ծագած սկանդալի ֆոնին։

Ինֆանտինայի այդ առաջարկն ավելի վաղ մերժվել էր։ Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր 55 երկրները պատրաստ են աջակցել ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականի պահանջին։

Անվստահության հարցը քննարկող միությունների որոշ անդամներ էլ մտավախություն ունեն, որ նախագահին պաշտոնանկ անելու անհաջող փորձը կարող է ամրապնդել Ինֆանտինոյի դիրքերը՝ 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին ընդառաջ։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում