Աշխարհ

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

2 րոպեի ընթերցում

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Եվրոպան բաց թողեց առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ կրկին դուրս մնալ արհեստական ​​բանականության (ԱԲ) ալիքից, քանի որ մրցակցելու համար անհրաժեշտ ամբողջ ներուժն ունի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի նման հսկաների դեմ ԱԲ ոլորտում մրցավազքում հաղթելու համար ԵՄ-ն պետք է ավարտին հասցնի միասնական շուկայի ձևավորումը և ինտեգրի կապիտալի շուկաները, որոնք դեռևս չափազանց մասնատված են։

«Եվրոպան մեծ մասամբ դուրս մնաց առաջին թվային հեղափոխությունից, մինչդեռ այլք ստացան տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների տարածումից բխող առևտրային օգուտների անհամաչափ մեծ մասը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կրկնել այդ փորձառությունը արհեստական ​​բանականության (ԱԲ)՝ երկրորդ թվային հեղափոխության դեպքում»,- ասել է Լագարդը Ժնևում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումի միջազգային բիզնես խորհրդի նիստում։

Լագարդի վերլուծությունը մեծապես համահունչ է իր նախորդի՝ Մարիո Դրագիի եզրահանգումներին։ Վերջինս 2024 թվականին հեղինակել էր ԵՄ տնտեսական մրցունակության վերականգնման վերաբերյալ կարևորագույն զեկույց՝ արհեստական ​​բանականությունը բնութագրելով որպես Եվրոպայի վերջին հնարավորություն՝ վերստին միանալու տեխնոլոգիական գլոբալ մրցավազքին։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում