Սպորտ

Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել «Ռոմա»-ն 

1 րոպեի ընթերցում

Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել «Ռոմա»-ն 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կարող է ստանձնել Մաուրիցիո Սարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մաուրիցիո Սարին արդեն իսկ համաձայնության է եկել մայրաքաղաքային թիմի հետ՝ պայմանագրի կետերի հետ կապված: Նա կստանա մոտ 4 միլիոն տարեկան աշխատավարձ, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով:

Ավելի վաղ «Ռոմա»-ն պաշտոնապես հաստատել էր, որ Պաուլո Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում