«Ալ Սադի»-ն և Չավին չեն երկարաձգել պայմանագիրը
1 րոպեի ընթերցում
![«Ալ Սադի»-ն և Չավին չեն երկարաձգել պայմանագիրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051210.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին չի շարունակի մարզչական աշխատանքը արաբական «Ալ Սադի»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Չավիի ներկայիս պայմանագիրը «Ալ Սադի»-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջին, իսկ ակումբը չի երկարաձգի այն: Չավիի գլխավորությամբ «Ալ Սադի»-ին դարձել է Քաթարի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու Էմիրի գավաթի հաղթող:
Ավելի վաղ լուրեր կային, որ Չավի կարող է հաջորդ մրցաշրջանում գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ն: