Իտալիայի ընտրանու ֆուտբոլիստները կպատվաստվեն Covid-19-ի դեմ
1 րոպեի ընթերցում
![Իտալիայի ընտրանու ֆուտբոլիստները կպատվաստվեն Covid-19-ի դեմ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051193.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Բացի ֆուտբոլիստներից համավարակի դեմ կպատվաստվեն նաև մարզչական շտաբի անդամները: Իտալիայի իշխանությունները պատրաստվում են պատվաստել նաև այն մարզիկներին, որոնք կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում: