Մշակույթ

Ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Երևանում կկատարի Վիվալդիի և Պիացոլայի երկերը

1 րոպեի ընթերցում

Ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Երևանում կկատարի Վիվալդիի և Պիացոլայի երկերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջութակահար Ֆյոդոր ՌուդինըՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ հանդես կգա համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա մայիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ծրագրում՝ Անտոնիո Վիվալդի․ «Տարվա եղանակներ» ջութակի, լարայինների և բասսո կոնտինուոյի համար, Կոնցերտ թիվ 1 մի մաժոր, երկ 8 RV 269 «Գարուն», Կոնցերտ թիվ 2 սոլ մինոր, երկ 8 RV 315 «Ամառ», Կոնցերտ թիվ 3 ֆա մաժոր, երկ 8 RV 293 «Աշուն»,

Կոնցերտ թիվ 4 ֆա մինոր, երկ 8 RV 297 «Ձմեռ»:

Այնուհետև ջութակահարը կհնչեցնի Աստոր Պիացոլայի «Բուենոս Այրեսի չորս եղանակները» ջութակի և լարային նվագախմբի համար: Փոխադրումը՝ Լեոնիդ Դեսյատնիկովի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում