Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետի պաշտոնակատարՆիկոլ Փաշինյանը, Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում, ապրիլի 30-ին այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք: Այն ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորարարական քաղաքում, ծանոթացել տեխնոպարկի գործունեությանն ու տեխնոլոգիական միջավայրին։ Քաղաքապետ Ռուսլան Շիգալեևը և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ռենատ Խալիմովը ներկայացրել են Իննոպոլիսի նպատակներն ու խնդիրները, ընթացիկ ու զարգացման ծրագրերը, պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքի զարգացման մոդելը։ 2015 թվականին բացված քաղաքն զբաղեցնում է 1200 հա մակերեսով տարածք, ներկայում ունի 3800 բնակիչ։ Այստեղ գործող ենթակառուցվածքների, տնտեսության, կրթության և ծառայությունների հիմքում տեղեկատվական տեխնոլոգիաներն են և ռոբոտաշինությունը։ Գործում է Հատուկ տնտեսական գոտի՝ հարկային արտոնություններով, որը և քաղաքը գրավիչ է դարձնում ՏՏ ընկերությունների, ստարտափերի համար։ Ներկայում գրանցված է 360-ից ավելի ընկերություն։ Ստեղծվել են ծառայությունների ապահովման համալիր ենթակառուցվածքներ՝ բնակելի համալիրներ, մանկապարտեզներ, դպրոց, բժշկական ու սպորտային կենտրոններ, փոստային ու բանկային բաժանմունքներ և այլն։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է քաղաքում գործող ՏՏ մի շարք ընկերությունների ծրագրերին և գործունեության պայմաններին, որոշ տեխնոլոգիական ձեռնարկությունների կողմից վարչապետի պաշտոնակատարին են փոխանցվել Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման առաջարկներ։

«Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Իննոպոլիսի համալսարան, ծանոթացել, տեխնոլոգիական ոլորտի համար մասնագետների պատրաստման կրթական և հետազոտական ծրագրերին, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից։

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրական է համարել Իննոպոլիսում ստեղծված տեխնոլոգիական միջավայրը՝ նշելով, որ Հայաստանում ՏՏ ոլորրտը դինամիկ զարգանում է, և կառավարությունը շահագրգռված է ոլորտի ընկերությունների գործունեության պայմանների շարունակական բարելավմամբ։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իննոպոլիսի հետ փորձի փոխանակումը՝ որպես նորարարական տեխնոլոգիաների կիրառման հաջող օրինակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախքան Իննոպոլիս այցը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակից մյուս կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Կազան Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոն, ծանոթացել դրա գործունեությանը, գործող ցուցահանդեսներին և միջոցառումներին։

Հայերեն Français Русский

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով