Հասարակական

ՀՀ և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակության հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում