Էդուարդ Մարկարովը այսուհետ կաշխատի «Նոա»-ում
1 րոպեի ընթերցում
![Էդուարդ Մարկարովը այսուհետ կաշխատի «Նոա»-ում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1050789.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի լեգենդ Էդուարդ Մարկարովը այսուհետև կաշխատի «Նոա» ֆուտբոլային ակումբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Փորձառու և մասնագիտական խորհուրդներով մեր նախագահին կօգնի լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը՝ հանդես գալով որպես խորհրդատու:
Էդուարդ Մարկարովը եղել է լեգենդար «Արարատ»-ի կազմում և երեւանյան թիմի հետ դարձել ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ տիրացել ԽՍՀՄ գավաթին»: