Հպարտ եմ, որ ոսկե մեդալ նվաճեցինք ապրիլի 24-ին. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն առանձնացնում է Արթուր Դավթյանի ապրիլի 24-ին նվաճած ոսկե մեդալը:

«Եվրոպայի այս առաջնությունը յուրահատուկ էր: Եվ ինձ համար, և մասնակից բոլոր անդամների համար: Պատերազմի ժամանակ ասում էի, որ մեր պատերազմն էլ այն կլինի, որ Եվրոպայի առաջնությունում կարողանանք հաղթել: Ինչը ստացվեց մեզ մոտ: Ես գոհ եմ և շնորհակալ եմ իմ տղաներին: Անսահման հպարտ եմ: Մեր տղաները շատ ազգասեր են: Ամենակարևորն այն է, որ մենք ոսկե մեդալ նվաճեցինք ապրիլի 24-ին»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Սերոբյանը: Վերջինիս խոսքով` միջազգային ֆեդերացիան զգուշացրել է Դավթյանին պարգևատրման ժամանակ անմոռուկ կրելու համար, սակայն նա հպարտությամբ է դա արել:

«Մենք Օլիմպիական խաղերի հանդես կգանք երկու գործիքների վրա էլ` հենացատկեր և նժույգ թափեր: Արթուրը բազմաֆունկցիոնալ մարզիկ է, բայց գործիքների վրա հստակ աշխատանք կատարելուց հետո կմեկնենք Տոկիո»,- ասաց մասնագետը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը:

Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր:

Գագիկ Խաչիկյանը դեռ իր խոսքը կասի:

Հայերեն Русский

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը