Մշակույթ

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանում կկայանա «Ֆրանսիական երաժշտական խաչմերուկ» համերգը

1 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանում կկայանա «Ֆրանսիական երաժշտական խաչմերուկ» համերգը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի «Ֆրանսիական երաժշտությանխաչմերուկ» խորագրով համերգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին ելույթ կունենան Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)։

Կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի, Ժան Բատիստ Լյուլլի, Պիեռ Բոնեի և այլոց գործերը։

«Ֆրանկոֆոնիա» եզրույթը շրջանառությամ մեջ է մտցվել 1880 թվականին ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ եզրույթը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: «Ֆրանկոֆոնիա» բառն առաջացել է «ֆրանսերեն» բառից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում