Ցեղասպանության մասին հայտարարության պատճառով հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի դեմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել Փաստաբանների ասոցիացիայի դեմ՝ վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին տարածած հաղորդագրության պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաբանների ասոցիացիայի նախագահը և անդամները մեղադրվում են «թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետությունը, պետական ինստիտուտներն ու մարմինները վիրավորելու» մեջ:

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Նահիթ Էրենը դատապարտել է իրենց դեմ սկսված հետաքննությունը: «Դիաբեքիրի փաստաբանների ասոցիացիան մինչև վերջ պայքարում է բոլորի խոսքի ազատության համար և չի պատրաստվում սահմանափակել սեփական խոսքի ազատությունը ճնշումների և հետաքննության պատճառով»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Էրենը:

Ապրիլի 24-ին ասոցիացիան հայտարարություն էր տարածել, որում նշել էին, որ «ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և կիսում են հայերի ցավը»: Նրանք ընդգծել էին, որ պետք է առերեսվել հայերի դեմ իրականացված հանցագործության հետ, և որ իրենք ամեն բան անելու են այդ նպատակի համար:

Հայերեն العربية English Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս