Սպորտ

«Բավարիան» պաշտոնապես ներկայացրել է հաջորդ մարզչին

1 րոպեի ընթերցում

«Բավարիան» պաշտոնապես ներկայացրել է հաջորդ մարզչին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիան» մրցաշրջանի ավարտին նոր գլխավոր մարզիչ կունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բավարիա»-ն կգլխավորի Յուլիան Նագելսմանը: 33-ամյա մարզչի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է միչև 2026 թվականը: Մասնագետն այս պահին մարզում է գերմանական «Լայպցիգը»:

«Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կգլխավորի Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում