Ռոնալդուն կհեռանա «Յուվենտուսից», եթե ակումբը չխաղա ՉԼ-ում
1 րոպեի ընթերցում
![Ռոնալդուն կհեռանա «Յուվենտուսից», եթե ակումբը չխաղա ՉԼ-ում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1050499.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ներկայիս ակումբից, եթե թիմը մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, պորտուգալացին կմտածի այլ ակումբներ տեղափոխվելու տարբերակները մրցաշրջանի ավարտին մոտ, երբ վերջնական տեսք կստանա մրցաշարային աղյուսակը:
Ավելի վաղ հայտնիէր դարձել, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Ռոնալդուն կարող է նորից հանդես գալ Պրեմիեր լիգայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բացահայտ հետաքրքրվել Ռոնալդուի տրանսֆերով:
36-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, բազմաթիվ այլ պարգևների է արժանացել: «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից: