Սպորտ

Տիտղոսակիր մարզիկները հյուրընկալվել էին «Ուրարտու» ակումբում 

1 րոպեի ընթերցում

Տիտղոսակիր մարզիկները հյուրընկալվել էին «Ուրարտու» ակումբում 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի և ըմբշամարտի հավաքականի անդամները հյուրընկալվել էին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանը ներկա էին նաև ըմբշամարտի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը, ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհանիսյանը։

Մարզիկները շրջայց կատարեցին «Ուրարտուի» մարզաբազայում, ծանոթացան ակադեմիայի պատանի ֆուտբոլիստների հետ, ցույց տվեցին իրենց ֆուտբոլային ունակությունները։«Ուրարտուի» ակադեմիայի սաները լուսանկարվեցին մարզիկների հետ և հաջողություն մաղթեցին առաջիկա կարևորագույն մրցաշարերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում