Սպորտ

Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է France Football-ի Մունդիալի ընտրական փուլի խորհրդանշական թիմի կազմում

1 րոպեի ընթերցում

Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է France Football-ի Մունդիալի ընտրական փուլի խորհրդանշական թիմի կազմում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է France Football-ի Մունդիալի ընտրական փուլի խորհրդանշական թիմի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդանշական թիմի կազմում ընդգրկված են դարպասապահ Թոմաս Շվեդկաուսկասը (Լիտվա), պաշտպաններՄիլան Շկրինիարը (Սլովենիա), Հարի Մագուայերը (Անգլիա), Կիրան Տիրնի (Շոտլանդիա), կիսապաշտպաններ Իոանիս Պիտասը (Կիպրոս),Տիգրան Բարսեղյանը (Հայաստան), Հանս Վանակենը (Բելգիա), Արիյան Ադեմին (Խորվաթիա), հարձակվողներ` Անդրեաս Սկով Օլսենը (Դանիա), Ալեքսանդր Միտրովիչը (Սերբիա), Գորան Պանդևը (Հյուսիսային Մակեդոնիա):

Բարսեղյանը Մունդիալի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու կազմում մասնակցել է 3 խաղի` դարձել 2 գոլի հեղինակ և նույնքան արդյունավետ փոխանցում կատարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում