Թուրքական լիրան անկում է գրանցել Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրքական լիրան մոտեցել է ռեկորդային ցածր ցուցանիշին, ինչն ավելի է վատթարացրել ԱՄՆ-ի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ahval news»-ը:

Լիրան անկում է գրանցել 1,2 տոկոսով, հասնելով մեկ դոլարի դիմաց 8,48 լիրայի: Նոյեմբերին արձանագրված ցուցանիշը 8,58 էր, իսկ վերջին շրջանում Թուրքական լիրայի անկման հակառեկորդ էր գրանցվել սեպտեմբերի 29-ին: Այդ օրը մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում էր 7.83 թուրքական լիրա:

Լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խնդիր է դարձել ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների միջև: Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Վաշինգտոնում իր դեսպանին, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ պատասխան քաղաքական արձագանքը կլինի մոտակա ամիսների ընթացքում:

Հոդվածում հիշեցվում է նաև, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան խնդիր ունեն նաև Անկարայի կողմից Ռուսական C-400 հրթիռների գնման հետ կապված:

2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որն իր ուղերձում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

Հայերեն العربية

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս