Երևանում կանցկացվի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներիննվիրված համաժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականը՝ պայմանավորված «ՔՈՎԻԴ-19» համավարակի տնտեսական սահմանափակումներով և արցախյան պատերազմի հետևանքով առաջ եկած նոր իրադրությամբ, նոր մարտահրավերներ և սպառնալիքներ է ստեղծել հայկական մշակութային ժառանգության հետագա պահպանության համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական մշակութային ժառանգությունը հետևողականորեն ոչնչացվում է, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպում է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Համաժողովին կմասնակցեն ոլորտի շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 27-ին` ժամը 19:00-ին, Սբ. Աննա եկեղեցու բակում կկայանա բացօթյա համերգային երեկո, որի ընթացքում կատարումներով հանդես կգան հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Ագապե» կամերային երգչախումբը (իգական կազմ) և «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը:

Համերգի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը հուշարձանների և դրանց պահպանության խնդիրների վերաբերյալ: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայփոստի» հետ համագործակցությամբ թողարկել է պատմամշակութային հուշարձանների պատկերներով նամականիշներ: Գնելով նամականիշները՝ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ձեռք բերում իր կարևոր ներդրումն ունենալ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության գործում:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում բարձրացնել հասարակության իրազեկվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ:

Հայերեն

Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով

Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՀԿ-ից Վաշինգտոնի դուրս գալու վերաբերյալ

Բաքվում տեղի կունենա ապօրինի պահվող հայերի նկատմամբ երկրորդ դատական նիստը

Գիտական խումբը կստեղծի գերհաղորդիչ նյութեր՝ համադրելով արհեստական բանականությունը, քիմիան և ֆիզիկան

Կադաստրի կոմիտեն կպարզեցնի պատմամշակութային հուշարձանների և գույքի պետական գրանցման գործընթացները

Թուրքիայի լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

ԱՄՆ Սենատի հանձնաժողովները հավանություն են տվել ԿՀՎ ղեկավարի և պաշտպանության նախարարի պաշտոններում առաջադրված թեկնածուներին

ՊԵԿ-ը հարց ու պատասխանի ձևաչափով մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել հայտարարագրման վերաբերյալ

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «կործանում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով Ուկրաինայի հետ հրադադարից