Թուրքիա

Թուրքիայի լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

Թուրքիայում հրդեհ է բռնկվել Բոլուի շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի տարածքում գտնվող հյուրանոցներից մեկում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։ 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորներինը՝ 32֊ի։ 

Բոլու նահանգի նահանգապետ Աբդուլալիզ Այդընը հայտնել է, որ զոհվածներն ու վիրավորները տեղացիներ են։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ ընդգրկել ամբողջ շենքը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում