Արցախի ԱԺ-ն ողջունել է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է 20-րդ դարի սկզբին հայերի հանդեպ իրագործած մեծագույն ոճրագործությունը։

ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու իրավունքների և բարձրագույն արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։ Կարծում ենք` եթե գերտերությունների ղեկավարները ժամանակին դատապարտեին հայերի նկատմամբ իրականացրած մեծ եղեռնը, Ադրբեջանն ու Թուրքիան չէին հանդգնի իրագործել Արցախի ժողովրդի ոչնչացման ոճրագործ ծրագիրը, որը ոչ այլ ինչ է ,քան 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակություն։ Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։

Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք ՝սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի»։

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում