Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարություն է տարածել Երևան այցի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարություն է տարածել Երևան այցի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, հայտարարության մեջ նշված է. «Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի խնդրանքով Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանը ապրիլի 23-24-ը կգտնվի Երևանում, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:

2019 թվականին Հանրապետության Նախագահի հրամանագրով ապրիլի 24-ն ընդգրկվեց հանրապետական տոնակատարությունների օրացույցում:

Այս տարի կառավարության անդամի մասնակցությունը ոգեկոչման արարողություններին հատկապես կարևոր է, քանզի 2021 թվականին լրանում է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցը:

Այցի շրջանակում պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Պետքարտուղարի Հայաստան կատարած այս այցը հինգ ամսվա ընթացքում երրորդն է և ցույց է տալիս Ֆրանսիայի վճռական հանձնառությունը մարդասիրական, զարգացման նախագծերի համար տնտեսական աջակցության և քաղաքական առումով ի նպաստ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման:

Այսպիսով, Ֆրանսիան Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնի կողմից վարձակալված 5 թռիչքների և 2 նավերի միջոցով Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների և տեղական համայնքների հետ ուղարկել է 100 տոննա շտապ օգնություն և բժշկական սարքավորումներ:

Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարել է. «Այս ապրիլի 24-ին հավաքվելը նշանակում է միասին հիշել մարտիրոսված ժողովրդի տառապանքները և վկայել ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության հաստատուն կապի մասին»»:

Հայերեն Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել