Հասարակական

Տարեսկզբից ԱԻՆ-ն ՀՀ մարզերում անցկացնում է պատսպարման, տարհանման և ազդարարման պարապմունքներ. Փիլոյան

1 րոպեի ընթերցում

Տարեսկզբից ԱԻՆ-ն ՀՀ մարզերում անցկացնում է պատսպարման, տարհանման և ազդարարման պարապմունքներ. Փիլոյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Տեղական ինքնակառավարման մարմինների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ մանկապարտեզներում և դպրոցներում սկսել են ազդարարման, պատսպարման և տարհանման պարապմունքներ իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

«Պատերազմի ժամանակ և դրանից հետո, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մի քանի դեպքից հետո նկատեցինք, որ առկա են խնդիրներ՝ կապված խաղաղ բնակչության տարհանման և պատսպարման հետ: Տարվա սկզբից համատեղ գործակցում ենք Տեղական ինքնակառավարման մարմինների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Սկսել ենք մանկապարտեզներում և դպրոցներում իրականացնել տարհանման, պատսպարման և ազդարարման պարապմունքներ»,- նշեց Փիլոյանը:

Նրա խոսքով՝ սա ամենօրյա աշխատանք է, որը շարունակական լինելու դեպքում, ի վերջո, կհանգեցնի դրական արդյունքի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում