Սպորտ

Սևիլիան կընդունի Եվրո-2020-ի խաղերը. Reuters 

1 րոպեի ընթերցում

Սևիլիան կընդունի Եվրո-2020-ի խաղերը. Reuters 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Սևիլիա քաղաքը կընդունի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Reuters-ը: Նախօրեին հայտնի էր դարձել, որ իսպանական Բիլբաո քաղաքը չի ընդունի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը:

ՈՒԵՖԱ-ի գործկոմը ապրիլի 23-ին վերջնական կորոշի, թե Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը որ քաղաքներում կանցկացվեն: Այժմ հարցականի տակ են նաև Դուբլինում և Մյունխենում կայանալիք խաղերը: Եթե որոշում կայացվի, որ հանդիպումները չեն կայանա այդ քաղաքներում, ապա հնարավոր է, որ հավելյալ 4 հանդիպումներ անցկացվեն Լոնդոնում:

ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ մարզադաշտերը, որոնք կընդունեն հանդիպումները, պարտավոր են ապահովել երկրպագուների անվտանգությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի (առանց Բիլբաոյի) 11 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում