Հայաստանի շախմատի պատանեկան առաջնությունները մոտենում են ավարտին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում են Հայաստանի 2021 թվականի պատանիների և աղջիկների առաջնությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մինչև 12 տարեկան տղաների առաջնությունում մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Բենիկ Աղասարովը դարձել է չեմպիոն։ Մյուս բոլոր տարիքային խմբերում չեմպիոնության համար ընթանում է լարված պայքար։
Մինչև 8 տարեկան տղաների առաջնությունում աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Մովսես Միլիտոնյանը և Հակոբ Դարմանջյանը 4,5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։
Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարի միանձնյ առաջատարն է 7,5միավոր վաստակած Վաչե Քոչարյանը, իսկ աղջիկները` Անի Նահապետյանը: Մինչև 12 տարեկան տղաների պայքարում Բենիկ Աղասարովը վաստակել է 9 միավոր և մրցաշարի ավարտից 2 տուր առաջ դարձել չեմպիոն։ Գագիկ Նավոյանը 6,5 միավորով 2-րդ հորիզոնականում է։ Աղջիկների առաջնության առաջատարն է 6,5 միավոր վաստակածՕլգա Գևորգյանը։ 3 շախմատիստուհի՝ Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Անահիտ Մկրտչյանը 6-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։
14 տարեկան տղաների խմբում առաջատարներն են Էրիկ Գասպարյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը, աղջիկները` Անահիտ Մուրադյանը և Էլեն Միրզոյանը 5,5-ականմիավորովգլխավորում ենաղյուսակը։
Մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների մրցաշարի միանձնյա առաջատարները Էմին Օհանյանը և Միլենա Գասպարյանն են:
Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարի միանձնյա առաջատարն է Տիգրան Սարգսյանը։ Աղջիկների մրցաշարում աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Վերոնիկա Խաչատրյանը։ Մարիամ Մկրտչյանը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։