Տարածաշրջանային

Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հեռացումը F-35 կործանիչների արտադրության ծրագրից

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հեռացումը F-35 կործանիչների  արտադրության ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն բացառել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչ ինքնաթիռների արտադրության ծրագրին՝ ռուսական հակաօդային С-400 համակարգերը ձեռք բերելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մաքսվելը:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել: С-400-երն անհամատեղելի են F-35-ների հետ, և Թուրքիայի մասնակցությունը արտադրության ծրագրում դադարեցվել է: Մենք շարունակում ենք առաջ շարժվել F-35-երի գործընկերությունից Թուրքիայի ֆորմալ բացառման գործընթացով, ինչպես հայտարարվել է 2019 թվականի հուլիսին»,- ասել է նա:

Այս մասին ԱՄՆ պաշտոնական ծանուցագիր է ուղարկել նաև Թուրքիայի կառավարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում