Սպորտ

Բունդեսլիգայի թիմերը կրկին ինքնամեկուսանում են 

1 րոպեի ընթերցում

Բունդեսլիգայի թիմերը կրկին ինքնամեկուսանում են 

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգան կրկին կարանտինի կանցնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Բունդեսլիգայի պաշտոնական էջը: Ըստ կազմակերպիչների, կորոնավիրուսի նոր տարածումով պայմանավորված՝ գերմանական ակումբները նորից պետք է անցնեն կարանտինի:

Գերմանիայի առաջնության առաջիկա 3 տուրերից առաջ թիմերը պետք է մեկուսանան ակումբների հյուրանոցներում: Կազմակերպիչները նման քայլերի են գնում Բունդեսլիգայի ընթացքը չխաթարելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում