Սպորտ

Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանից 

1 րոպեի ընթերցում

Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանից 

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը և Վերետուն դեռևս լավ մարզավիճակում չեն: Նրանց տալիս ենք խաղային պրակտիկա հավաքելու հնարավորություն: Երկուսն էլ առաջադիմում են օրեցօր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզչին խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Տորինո»-ի հետ և զիջեց 1:3 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում:

Այս տուրից հետո էլ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում