Սպորտ

Բիլբաոն չի ընդունի Եվրո-2020-ի խաղերը 

1 րոպեի ընթերցում

Բիլբաոն չի ընդունի Եվրո-2020-ի խաղերը 

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Բիլբաո քաղաքը չի ընդունի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Բիլբաո քաղաքի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի չի կարողանա ընդունել խաղերը: ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ մարզադաշտերը, որոնք կընդունեն հանդիպումները, պարտավոր են ապահովել երկրպագուների անվտանգությունը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի (առանց Բիլբաոյի) 11 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում