Տարածաշրջանային

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը բացասաբար է ազդել թուրքական լիրայի վրա

1 րոպեի ընթերցում

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը բացասաբար է ազդել թուրքական լիրայի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին տեղեկությունը բացասաբար է ազդել թուրքական լիրայի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թուրքական լիրան ապրիլի 22-ին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.2 տոկոսով:

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պարագայում, ըստAhval News-ի, ակնկալվում է, որ կլարվեն վերջին շրջանում ոչ այնքան լավ վիճակում գտնվող թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Դրանք վատացել էին այն բանից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանից գնել էր S -400 հակահրթիռային համակարգեր, ինչպես նաև ռազմական գործողություններ էր սկսել ԱՄՆ զորքերի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քուրդ զինյալների դեմ:

Թուրքական լիրան արժեզրկվել էր նաև այն բանից հետո, ինչ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Թուրքիային դուրս է հանում «F-35» կործանիչներ մշակելու և ձեռք բերելու ծրագրից:

Թուրքական արժույթը նախորդ տարվա սկզբից մինչև օրս անկում է ապրել 28 տոկոսով, քանի որ ներդրողներն անհանգստացած են կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ոչ ստանդարտ տնտեսական քաղաքականությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում