Միջազգային

Պուտինն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարումը 44-օրյա պատերազմի դադարեցման գործում

1 րոպեի ընթերցում

Պուտինն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարումը 44-օրյա պատերազմի դադարեցման գործում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությանը:

«Ռուսաստանը միշտ բաց է լայն միջազգային համագործակցության համար: Մենք հետևողականորեն կողմ ենք հանդես գալիս միջազգային խնդիրներում հենց ՄԱԿ-ի առանցքային դերակատարության պահպանման ու ամրապնդման հարցում, ձգտում ենք աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը ու արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակի կայունացման, Լիբիայում քաղաքական երկխոսության հաստատման համար: Ինչպես գիտեք, Ռուսաստանը խաղացել է գլխավոր դերը նրանում, որ հաջողվել է դադարեցնել զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝հայտարարել է ՌԴ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում