ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում կայացան կիսաեզրափակչի առաջին հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտ»-ն ընդունեց «Նոա»-ին: Պետրոս Ավետիսյանը 66-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11մետրանոցն և առաջ մղեց «Նոա»-ին: «Ալաշկերտ»-ից պատասխանեց Ալեքսանդր Գլիշիչը: Այս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Օրվա մյուս խաղում` «Արարատյան դերբի»-ում, «Արարատ»-ը մրցեց «Արարատ-Արմենիա»-ի հետ: Ուրոշ Նենադովիչի և Մարկո Պրլևիչի գնդակները հաղթանակ բերեցին «Արարատ»-ին:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին: