Ագուերոն կարող է միանալ «Բարսելոնա»-ին
1 րոպեի ընթերցում
![Ագուերոն կարող է միանալ «Բարսելոնա»-ին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1049609.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուրեոն կարող է միանալ «Բարսելոնա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մաիսն գրում են իսպանական ԶԼՄ-ները: Կատալոնական ակումբը երկու տարվա պայմանագիր է առաջարկել արգենտինացուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական «Մանչեսթեր սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից: Ավարտվում է «քաղաքայինների» և Ագուերոյի գործող պայմանագրի ժամկետը: Թե որտեղ կշարունակի կարիերան արգենտինացին՝ դեռևս հայտնի չէ: «Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է հրաժեշտի երեկույթ կազմակերպել հարձակվողի պատվին:
Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին իսպանական «Ատլետիկո»-ից: «Քաղաքայինների» կազմում արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է 384 խաղի և դարձել է 257 գոլի հեղինակ: Ագուերոյին է պատկանում ակումբի լավագույն ռմբարկուի ռեկորդը: