Սպորտ

Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմա»-ից 

1 րոպեի ընթերցում

Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմա»-ից 

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կհայտարարի մայրաքաղաքային ակումբից հեռանալու մասին առաջիկայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Ֆոնսեկան «Ռոմա»-ից կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո, իսկ այդ մասին կհայտարարի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղից հետո:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 29-ին:

«Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում