Սպորտ

Բեքհեմը քննադատել է Սուպերլիգայի ստեղծումը 

2 րոպեի ընթերցում

Բեքհեմը քննադատել է Սուպերլիգայի ստեղծումը 

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը քննադատել է Սուպերլիգայի ստեղծումը:

«Որպես երկրպագու, նախկին ֆուտբոլիստ և այժմ էլ, որպես ակումբի սեփականատեր, գիտեմ, որ ֆուտբոլին երկրպագուներ են պետք: Երկրպագուներին պետք է մրցաշար, որը հիմնված լինի վաստակի վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Բեքհեմը:

Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը: Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերն են: Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում