Սպորտ

Ռոնալդուն չի վերադառնա «Ռեալ»

1 րոպեի ընթերցում

Ռոնալդուն չի վերադառնա «Ռեալ»

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Մադրիդի «Ռեալ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: «Ռոնալդուն չի վերադառնա, դրանում իմաստ չկա: Նա պայմանագիր ունի «Յուվենոտւսի» հետ»,- ասել է նա:

Ավելի վաղ լուրեր կային, որ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ իտալական ակումբից մրցաշրջանի ավարտին: «Յուվենտուսի» հետ պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2022 թվականը: Հարձակվողը թուրինյան ակումբում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն այս թիվը ակումբի համար շատ մեծ է, և «Յուվենտուս»-ը ամռանը հնարավոր է վաճառի պորտուգալացու տրանսֆերը:

«Յուվենտուս»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից` զիջելով պորտուգալական «Պորտու»-ին:

36-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում