Սպորտ

«Սևիլիան» կտրականապես դեմ է Սուպերլիգայի ստեղծմանը 

2 րոպեի ընթերցում

«Սևիլիան» կտրականապես դեմ է Սուպերլիգայի ստեղծմանը 

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Սևիլիա» ֆուտբոլային ակումբը կտրականապես դեմ է արտահայտվել Սուպերլիգային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ շեշտվել է, որ Սուպերլիգան հետապնդում է միայն տնտեսական շահ և մասնավոր մրցաշարը հակասում է մարզական ոգուն: Սուպերլիգայի ստեղծումը կօգնի միայն այն ակումբներին, որոնք արդեն իսկ հարուստ են:

Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը: Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերն են: Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում