Սպորտ

Գերմանական մի քանի ակումբներ հրաժարվել են Սուպերլիգային մասնակցելուց 

2 րոպեի ընթերցում

Գերմանական մի քանի ակումբներ հրաժարվել են Սուպերլիգային մասնակցելուց 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական բարձրակարգ ֆուտբոլային ակումբներից մի քանիսը հրաժարվել են Սուպերլիգային մասնակցելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Դորտմունդի «Բորուսիան», «Բավարիան» և «Լայպցիգը» հրաժարվել են մասնակցել նորաստեղծ մրցաշարին:

Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերն են: Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում